Զիդանը բացատրել է, թե ինչու էր Ռոնալդուն 2,5 տարվա մեջ առաջին անգամ մնացել պահեստայիններին
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի` ՄՅՈւ-ի հետ անցկացրած խաղից ունեցած տպավորություններով:
Մադրիդյան ակումբը, հիշեցնենք, 2:1 հաշվով հաղթանակ տարավ և երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը:
«Մենք հիանալի աշխատանք կատարեցինք և շատ ուրախ ենք: Խաղի առաջին կեսում մենք հիանալի տեսք ունեինք: Երկրորդ կեսում մենք ավելի քիչ էինք տիրում գնդակին և բախվել էինք խնդիրների հետ, բայց դա նորմալ է: Մենք հերթական մեծ տիտղոսն ենք նվաճել, հիանալի ենք սկսում մրցաշրջանը:
«Ռեալի» գաղտնի՞քը. Գաղտնիքը մեր թիմի և այն մարդկանց մեջ է, որոնք մեզ հետ աշխատում են»,- ասել է ֆրանսիացի մասնագետը:
Զիդանը նաև բացատրել է, թե ինչու թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մեկնարկային րոպեներից չսկսեց հանդիպումը, այլ խաղադաշտ դուրս եկավ միայն 83-րդ րոպեին.
«Արդյոք դժվա՞ր էր Կրիշտիանուին պահեստայիններին թողնելը: Ոչ, դա ծրագրված էր. նա ընդամենը 3 օր է` մարզվում էր մեզ հետ: Բայց շատ կարևոր էր, որ նա մեզ միանա, նրա հետ ամեն ինչ կարգին է, և Ռոնալդուն արդեն մտածում է կիրակի օրվա խաղի մասին»,-Զիդանի խոսքերն է փոխանցում «AS»-ը:

Աղբյուրը՝ armsport.am