Լրահոս

25.01.2010 16:20

ԵԽԽՎ-ում չեն հաստատել ՀՀ ԱԺ պատվիրակության մանդատները

ԱԺ «Ժառանգություն» խմբակցությունը հաղորդում է այսօր մեկնարկած ԵԽԽՎ լիագումար նստաշրջանում հայկական պատվիրակության մանդատների չհաստատվելու հարցը «Ընթացակարգերի, իմունիտետների և ինստիտուցիոնալ հարցերի» հանձնաժողով փոխանցելու որոշման որոշ մանրամասներ:

«Հայկական պատվիրակության մանդատները վիճարկվել են ԵԽԽՎ-ում ամենամեծ կուսակցության' Եվրոպայի ժողովրդական կուսակցության-EPP բյուրոյի կողմից: Մանդատների կասեցման պատճառը ՀՀ ԱԺ ղեկավարության կողմից իրականացված ձեռնածությունների արդյունքում խորհրդարանական ընդդիմադիր կուսակցության' «Ժառանգության» ներկայացուցչին ապօրինաբար պատվիրակության մշտական կազմից հեռացնելու եւ տիկ. Փոստանջյանի մասնակցությունը ԵԽԽՎ նիստին արգելափակելու գործողություններն են։ Տիկ. Փոստանջյանը Ստրասբուրգ է մեկնել EPP-ի միջամտությունից հետո' Ստրասբուրգից կատարված անմիջական ֆինանսավորմամբ:

Այսօր' ավելի ուշ, հարցը լսվելու է «Ընթացակարգերի, իմունիտետների եւ ինստիտուցիոնալ հարցերի» հանձնաժողովում: Ավելի ուշ կտրվեն նոր մանրամասներ»,-ասված է «Ժառանգություն» կուսակցության տարածած մամլո հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։