Աշխարհ

09.08.2017 12:31


Փարիզի արվարձանում ավտոմեքենան մխրճվել է զինվորականների մեջ

Փարիզի արվարձանում ավտոմեքենան մխրճվել է զինվորականների մեջ

Փարիզի Լեվալլուա Պերրե արվարձանում BMW մակնիշի ավտոմեքենան մխրճվել է Sentinelle գործողությունն իրականացնող ֆրանսիացի զինվորականների բազմության մեջ։ Այս մասին հայտնում է BBC-ին:

Տուժել է 6 մարդ, նրանցից 2-ի վիճակը ծանր է:

Հանցագործները փախուստի են դիմել:

Դեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով 08.15-ի սահմաններում, երբ զինվորականները լքում էին զորանոցը։

Ինչպես գրում է France Info-ն, Լեվալլուա Պերրեի քաղաքապետը հայտարարել է, որ տեղի ունեցածը ծրագրված ահաբեկչական հարձակում է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը