Սինքֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանը հաղթել է Ուեսլի Սոյին
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է շախմատի Սինքֆիլդի գավաթի խաղարկությունը:
Լեւոն Արոնյանը հանգստյան օրից հետո վերականգնել է ուժերն ու 6-րդ տուրում հաղթել Ուեսլի Սոյին: Հայ գրոսմայստերն այժմ ունի 3.5 միավոր եւ կիսում է 2-4-րդ տեղերը:
Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Նա 4 միավոր ունի:
Լեւոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Հիկարու Նակամուրան է: