Ամերիկյան քաղաքական դաշտը միասնական է Իրանին պատժելու հարցում (տեսանյութ)
ԱՄՆ-ը Կոնգրեսի Ստորին պալատի դեմոկրատների փոքրամասնության ղեկավար Սթենի Հոյերն Երուսաղեմում իր ելույթներից մեկի ընթացքում ասել է, որ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին ցույց է տալիս, որ երկու մրցակից կուսակցությունները համակարծիք են այս հարցում: Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։
«236 հանրապետականներ ու 193 դեմոկրատներ քվեարկել են ի օգուտ պատժամիջոցների ընդլայնմանն Իրանի դեմ՝ վերջինիս հրթիռային ծրագրի, մարդու իրավունքների խախտման, ահաբեկչությանը աջակցելու հետ կապված: Ուստի կարող եմ փաստել, որ մենք միասնական են այս հարցում»,- ասում է կոնգրեսական Հոյերը:
Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին Մաքքարթին և դեմոկրատների փոքրամասնության ղեկավար Սթենի Հոյերը53 այլ նորընտիր կոնգրեսականների հետ այցով գտնվում են Իսրայելում:
ԱՄՆ-ի օրենսդրությամբ համապատասխան պատիժ է սահմանվում այն անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրին կամ գործարար կապեր ունեն այս ծրագրում ներգրավված անձանց հետ:
Ամերիկյան քաղաքական դաշտը միասնական է Իրանին պատժելու հարցում (տեսանյութ)
ԱՄՆ-ը Կոնգրեսի Ստորին պալատի դեմոկրատների փոքրամասնության ղեկավար Սթենի Հոյերն Երուսաղեմում իր ելույթներից մեկի ընթացքում ասել է, որ Ներկայացուցիչների պալատի քվեարկությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին ցույց է տալիս, որ երկու մրցակից կուսակցությունները համակարծիք են այս հարցում: Այս մասին հայտնում է Ամերիկայի Ձայնը։
«236 հանրապետականներ ու 193 դեմոկրատներ քվեարկել են ի օգուտ պատժամիջոցների ընդլայնմանն Իրանի դեմ՝ վերջինիս հրթիռային ծրագրի, մարդու իրավունքների խախտման, ահաբեկչությանը աջակցելու հետ կապված: Ուստի կարող եմ փաստել, որ մենք միասնական են այս հարցում»,- ասում է կոնգրեսական Հոյերը:
Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության ղեկավար Քևին Մաքքարթին և դեմոկրատների փոքրամասնության ղեկավար Սթենի Հոյերը 53 այլ նորընտիր կոնգրեսականների հետ այցով գտնվում են Իսրայելում: