Ի՞նչն է խոչընդոտում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի խնդիրը նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ուշադրությունը դեռեւս չի գրավել, սակայն հաջորդ մի քանի ամիսների ընթացքում դա կարող է փոխվել, «Ամերիկայի Ձայն»-ին ասել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, նախկին դեսպան Ջոն Հերբսթը:
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար խոչընդոտ են հանդիսանում խնդրի մեջ ներգրավված բազմաթիվ կողմերի շահերը, նշում է Ամերիկյան ձեռնարկատիրության ինստիտուտի վերլուծաբան Մայքլ Ռուբինը.
«Եթե խնդիրը վերաբերեր միայն երկու երկրներին, այն հավանաբար արդեն կարգավորված կլիներ, սակայն, Ռուսաստանի նման պետությունները ցանկանում են պահպանել հակամարտությունը»:
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով, ԼՂ հարցում առաջընթաց գրանցելու համար Բաքվին անհրաժեշտ է ավելի կառուցողական դիրք գրավել եւ հարգել նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնք նախատեսում էին սահմանում եւ շփման գծում հատուկ սարքավորումների տեղադրում եւ միջազգային դիտորդների կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետաքննություն.
«Նման պայմանավորվածություն ձեռքբերվել է կողմերի միջեւ: Արդեն տեւական ժամանակ այդ ուղղությամբ ադրբեջանական կողմը որեւէ գործնական քայլ չի ձեռնարկում: Այդ իսկ պատճառով բանակցային գործընթացը Ադրբեջանի մեղքով գնում է դեպի փակուղի»:
Այլ կարծիքի է նախկին դեսպան Հերբսթը, ով հորդորում է հայկական կողմին փոխզիջման գնալ.
«Բոլորն էլ գիտեն, որ Ղարաբաղի բնակչության ճնշող մեծամասնությունը հայեր են, եւ նրանք էական ինքնավարություն կունենան, եւ կարգավորման հիմքում դա պետք է լինի»:
Չի թաքցնում Ջոն Հերբսթը նաեւ Ադրբեջանի խնդիրները.
«Ադրբեջանը չի հավատում ժողովրդավարությանը եւ ժողովրդավարություն չի կիրառում»:
Հայաստանի իշխանությունների համար Լեռնային Ղարաբաղի խնդիրն առաջնային է, սակայն, դրա կարգավորման մեջ Ռուսաստանի մասնակցությունն իրականում կարգավորմանը չի օգնում, նշում է Մերձավոր Արեւելքի քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի վերլուծաբան Աննա Բորշեվսկայան.
«Ռուսաստանը ցանկանում է այս հակամարտության մեջ լուրջ դեր խաղալ, իսկ եթե չլինի հակամարտություն, չի լինի նաեւ այդ դերը»:
Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ վատթարացող հարաբերությունները չեն կանխարգելի ղարաբաղյան հակամարտության շուրջ ռուս-ամերիկյան համագործակցությունը, նշում է քաղաքագետ Գ․ Մելիքյանը.
«Կարծում եմ, ընդհակառակը, Ռուսաստանը ոչ միայն կշահագործի այդ ձեւաչափը, այլեւ հնարավորինս կօգտագործի՝ ԱՄՆ-ի հետ հավելյալ անգամ հանդիպում ունենալու եւ պայմանավորվածություններ ձեռք բերելու համար»:
Վերլուծաբանների գնահատմամբ, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հիմնովին կփոխի ուժերի դասավորվածությունը Կովկասում՝ տարածաշրջան, որը լուրջ նշանակություն ունի:
«Ամբողջ Կովկասը կարեւոր է աշխարհաքաղաքական առումով, սակայն ոչ թե իր չափի, այլ՝ դիրքի պատճառով. այն կապում է արեւմուտքն ու արեւելքը, հյուսիսն ու հարավը եւ եթե այստեղ գերիշխում է Ռուսաստանը, ապա այն լուրջ ուժի է տիրապետում», - նշում է Աննա Բորշեվսկայան:

Մանրամասները՝ «Ամերիկայի Ձայն»-ում։