ԱՄՆ բանակում արգելվել է չինական DJI ընկերության ԱԹՍ-ների շահագործումը
ԱՄՆ բանակում կիբերխոցելիության պատճառով արգելել են ԱԹՍ-ներ արտադրող չինական DJI ընկերության արտադրանքի օգտագործումը:razm.info-ն գրւմ է, որ ԱՄՆ բանակի մեմորանդումը փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:
Նշվում է, որ ուսումնասիրվել է DJI ընկերության սարքերի՝ անվտանգ թռիչքի կարողությանը վերաբերող շուրջ 300 անկախ զեկույց, և սարքերի կիբեր խոցելիության պատճառով ԱՄՆ բանակը կասեցնում է չինական ընկերության սարքերի հետագա շահագործումը:
Հրահանգվում է դադարեցնել DJI ընկերության արտադրանքի ցանկացած օգտագործում, սարքերից ջնջել DJI-ի բոլոր հավելվածները և սարքերից հեռացնել բոլոր մեդիա կրիչները:
Քաղաքացիական ԱԹՍ-ների արտադրության առաջատար DJI ընկերությունից, ի պատասխան արգելանքի, հայտնել են, որ իրենց հետ չեն քննարկել խնդիրները, և իրենք կապ կհաստատեն ԱՄՆ բանակի հետ՝ հասկանալու համար, թե ԱՄՆ բանակը ինչ է նկատի ունեցել «կիբերխոցելիություն» ասելով:
Չինական ընկերությունից պատրաստակամություն են հայտնել նաև մտահոգությունները հարթելու համար աշխատել Պենտագոնի հետ:
Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ ԶՈւ-ն Աֆղանստանի «Բաղրամ» ավիաբազայում հենց DJI ընկերության դրոններով թռիչքային վարժանքներ և կիրառման մարտավարությունների ուսումնասիրություն էր անցկացնում:
ԱՄՆ բանակում արգելվել է չինական DJI ընկերության ԱԹՍ-ների շահագործումը
ԱՄՆ բանակում կիբերխոցելիության պատճառով արգելել են ԱԹՍ-ներ արտադրող չինական DJI ընկերության արտադրանքի օգտագործումը: razm.info-ն գրւմ է, որ ԱՄՆ բանակի մեմորանդումը փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը: