Աշխարհ

08.08.2017 16:37


Գերմանացի պատգամավորները ՆԱՏՕ-ի հրավերով կայցելեն Քոնյայի ռազմաբազա

Գերմանացի պատգամավորները ՆԱՏՕ-ի հրավերով կայցելեն Քոնյայի ռազմաբազա

Գերմանացի պատգամավորները ՆԱՏՕ-ի հրավերով կայցելեն Թուրքիայի Քոնյա քաղաքում տեղակայված ռազմաբազայի իրենց զինվորականներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Hürriyet» թերթի կայքը՝ հղում անելով գերմանական լրատվամիջոցներին:

Բունդեսթագի պատգամավորների այցը նախատեսված է սեպտեմբերի 8-ին՝ օգոստոսի 7-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի օգնական Ռոզ Գոթեմոլերի կողմից Բեռլին ուղարկված հրավերի հիման վրա:

«Reuters» լրատվական գործակալության տարածած տեղեկատվության համաձան՝ ՆԱՏՕ-ի հրավերից հետո թուրքական կողմը ևս թույլատրել է գերմանացի պատկամավորների այցը: Նշվում է նաև, որ Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը ևս հավանություն է տվել Թուրքիա կատարվելիք այցին:

Հիշեցնենք, որ Քոնյայի ռազմաբազայում մի քանի տասնյակ գերմանացի զինվորականներ և Գերմանիային պատկանող զինտեխնիկա կա: Ավելի վաղ երկու երկրների միջև Ինջիրլիքի ռազմաբազայի շուրջ ծագած կոնֆլիկտի ֆոնին Թուրքիան չէր թույլատրել գերմանացի պաշտոնյաներին նաև Քոնյայի ռազմաբազա այցելել: Այդ հանգամանքը էլ ավելի էր սրել թուրք-գերմանական լարվածությունը, որի արդյունքում, ինչպես հայտնի է, գերմանական զինուժն ամբողջությամբ դուրս բերվեց Ինջիրլիքի ռազմաբազայից:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը