Լրահոս

22.12.2010 17:00


«Links»-ի նախագահ. «Ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկը մեծանում է»

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանն ավելի դրական են վերաբերվում։ Այս մասին Բաքվում հայտնել է «Links» միջազգային կազմակերպության ղեկավար Դենիս Սամութը։

Այդ մասին Սամութը խոսել է՝ ամփոփելով արդյունքները հարցում-հետազոտության, որը «Links»-ն անց է կացրել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքական կուսակցությունների շրջանում։

-Հայաստանում համարում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի գործունեությունը դրական բաներ պարունակում է, քանի որ այդ երկրներում ավանդաբար մեծ է հայկական սփյուռքի ազդեցությունը, և այդ պետությունները զգալիորեն աջակցում են Հայաստանին։ Ինքս կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հակամարտության մեջ «ստատուս-քվոն» պահպանել ձգտելու փոխարեն պետք է աշխատեն դրա լուծման ուղղությամբ,-ասել է Դենիս Սամութը։

-Հարցումների արդյունքներից նաև պարզ դարձավ, որ հայ հասարակությունը անհանգստանում է Ղարաբաղի հայերի ապագայի համար և ընդհանրապես չի քննարկում Լեռնային Ղարաբաղի ադրբեջանցիների ճակատագիրը ու երկու ազգերի համատեղ գոյության հնարավորությունը,-նշել է  «Links»-ի նախագահը։

Ըստ Սամութի՝ հարցումներից ինքը տպավորություն է ստացել, թե ղարաբաղյան ճակատում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկն ավելի շուտ կմեծանա, քան կմնա անփոփոխ։

Այս խորագրի վերջին նյութերը