Աշխարհ

08.08.2017 13:17


Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին

Էրդողանը մեղադրանքներ է հնչեցրել Գերմանիայի հասցեին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր ղեկավարած «Արդարություն և զարգացում կուսակցության»՝ (AKP-ԱԶԿ) Ռիզեի նահանգային խորհրդի ժողովում ունեցած ելույթի ընթացքում կրկին մեղադրել է Գերմանիային՝ «ահաբեկչությանը սատարելու մեջ»:

Ըստ թուրքական «
Takvim » թերթի կայքի՝ Էրդողանը նշել է, որ իրենք Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ուղարկել են 4500 անձնական գործի փաստաթուղթ` պահանջելով արտահանձնել ռազմական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայից ապաստան խնդրած մարդկանց:

Էրդողանը նկատի ունենալով Թուրքիայում ձերբակալված գերմանական «Die Welt» պարբերականի լրագրող Դենիզ Յուջելին, նշել է, որ Գերմանիայի իշխանությունները Թուրքիայից պահանջում են իրենց քաղաքացիների արտահանձնումը, սակայն միաժամանակ մերժում են Թուրքիայի՝ արտահանձման պահանջները:

Հիշեցնենք, որ թուրք-գերմանական հարաբերությունները լարվել էին այն ժամանակ, երբ 2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագը ընդունել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև: Դրանից հետո Թուրքիան արգելել էր գերմանացի պաշտոնյաների մուտքը Ինջիրլիքի ռազմաբազա: Լարվածությունը խորացել էր 2016թ հուլիսի 15-ին ռազամական հեղաշրջման փորձից հետո Գերմանիայի դիրքորոշման պատճառով: Գերմանիան հրաժարվել էր Թուրքիային արտահանձնել քաղաքական ապաստան ստացած Թուրքիայի քաղաքացիներին:

Թուրքիայի իշխանությունները դրան պատասխանեցին կրկին Ինջիրլիք այցելությունը արգելելով: Գերմանիան որոշում կայացրեց իր զինվորականներին Ինջիրլիքից դուրս բերել և տեղափոխել այլ երկիր:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը