Մեկ շաբաթում PKK-ին աջակցելու մեղադրանքով 150 մարդ է ձերբակալվել. Թուրքիայի ՆԳՆ
Հուլիսի 31-ից օգոստոսի 7-ը Թուրքիայի ուժայինների հատուկ գործողությունների արդյունքում «Քրդստանի աշխատավորական կուսակցությանը» (PKK) աջակցելու մեղադրանքով ձերբակալվել է 150 մարդ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Թուրքիայի ՆԳ նախարարությանը կայքը:
Ընդհանուր առմամբ, նույն ժամանակահատվածում Թուրքիայի ուժայինները ձեռնարկել են 1518 հատուկ գործողություն: Դրանց արդյունքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունեցող 74 մարդ, Գլույենականների հետ կապ ունեցող 448 մարդ, ևս 18 մարդ ձերբակալվել է ձախակողմյան «ահաբեկչական կառույցներին» անդամակցելու և աջակցելու մեղադրանքով:
Ըստ աղբյուրի՝ «Քրդստանի աշխատավորական կուսակցության» զինյալների դեմ Թուրքիայի ուժայինների գործողություններում սպանվել է 14 զինյալ, ևս 13-ը հանձնվել է ուժայիններին:
Գործողություններին մասնակցել են ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ջոկատներ, ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի տարբեր ստորաբաժանումներ: