Աշխարհ

08.08.2017 12:43


Այսօր մրցելու են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»

Այսօր մրցելու են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Ռեալը»

Մակեդոնական Սկոպյեում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի շրջանակում այսօր մրցելու են «Մանչեսթեր Յունայթեդը» և Մադրիդի «Ռեալը»:

Հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:45-ին։

Նշենք, որ Սկոպյեում ջերմաստիճանը +32 աստիճանից բարձր լինելու դեպքում հանդիպումը կարող է երկու անգամ դադարեցվել, որպեսզի ֆուտբոլիստները կարողանան ջուր խմել:

Դադարները ծրագրվել են հանդիպման 30-րդ և 75-րդ րոպեներին:

ՈւԵՖԱ-ն 20 կգ սառույց կտրամադրի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը