Ադրբեջանի երիտասարդության ներկայացուցիչները բողոքի նամակ են հղել Եվրախորհրդարանի պատգամավորներին
«Իռելի» հասարակական միավորման անդամները Ադրբեջանի երիտասարդության անունից նամակներ են ուղարկել Եվրախորհրդարանի պատգամավորների և Հայաստանի հարցերով հիմնական զեկուցող, լեհ պատգամավոր Թոմաշ Պորեբայի էլեկտրոնային հասցեներին՝ իրենց բողոքն արտահայտելով առանց Բաքվի թույլտվության Արցախ կատարած նրա այցի կապակցությամբ։
ԵՄ-ի և Լեհաստանի կառավարությանը կոչ է արվում միջոցներ ձեռնարկել իրավիճակը սրելուն ուղղված նման քայլերը հետագայում կանխելու համար։
Հիշեցնենք, որ Թոմաշ Պորեբան Արցախում է գտնվում դեկտեմբերի 19-ից, որտեղ հանդիպումներ է անցկացնում ԼՂՀ պաշտոնյաների հետ։
Եվրախորհրդարանի պատգամավոր Թոմաշ Պորեբայի այցը մասնավոր բնույթ է կրում, ինչի համար ԵՄ-ի մարմինը պատասխանատվություն չի կրում։ Այս մասին չորեքշաբթի «Trend»-ին ասել է Եվրախորհրդարանի աղբյուրը։