Աշխարհ

08.08.2017 18:46


Իրանի բանակի ռազմածովային ուժերը կհամալրվեն նոր սուզանավով

Իրանի բանակի ռազմածովային ուժերը կհամալրվեն նոր սուզանավով

Իրանի բանակի ռազմածովային ուժերը սեպտեմբերին կհամալրվեն «Ֆաթեհ» սուզանավով։ razm.info-ն գրում է, որ այն այժմ փորձարկումներ է անցնում։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության արդյունաբերական կազմակերպության ղեկավար Ամիր Ռասթեգարին։

Համաձայն իրանական կողմի տվյալների՝ «Ֆաթեհ» դասի սուզանավերը առաջին լիարժեք իրանական արտադրության սուզանավներն են: Առաջին անգամ ցուցադրվել են իրանական հեռուստատեսությամբ՝ 2014թ. փետրվարին: Սուզանավերն ունեն 600 տոննա ջրատարողություն, մոտ 40,5 մ երկարություն։

«Ֆաթեհ» սուզանավերն ունեն 533 մմ տրամաչափի տորպեդներ, 8 ծովային ական, 2 պահուստային տորպեդ։ Զարգացնում են մինչև 11 ծովային հանգույց (20 կմ/ժ) արագություն, սուզված վիճակում՝ 14 հանգույց (26 կմ/ժ), լողալու հեռավորությունը մինչև 6700 կմ է։

Այս խորագրի վերջին նյութերը