Աշխարհ

08.08.2017 17:31


Հյուսիսային Իրաքում հարձակվել են թուրք զինվորների վրա

Հյուսիսային Իրաքում հարձակվել են թուրք զինվորների վրա

Հյուսիսային Իրաքի սահմանամերձ Բաթուֆա շրջանի Զահո քաղաքում գտնվող թուրքական «Batuka» անվանումը կրող ջոկատի վրա հարձակում է իրականացվել: Ըստ թուրքական «Haberler» լրատվական կայքի՝ մասնավորապես թիրախավորվել են թուրքական զորաջոկատին պատկանող երկու ռազմական մեքենաներ: Հարձակման հետևանքով վիրավորվել է 1 թուրք ենթասպա և 1 ռազմական թարգմանիչ: Վերջիններս տեղափոխվել են Թուրքիա՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով:

Նշվում է, որ հարձակումը իրականացրածները թուրքական երկու ռազմական մեքենաների անցնելու պահին հեռակառավարվող համակարգի միջոցով ճանապարհին ռումբ են պայթեցրել:

Աղբյուրը պնդում է, որ իրաքցի պաշտոնյաների հայտարարությունների համաձայն՝ հարձակումը իրականացվել է «Քրդստանի բանվորական» կուսակցության (ՔԲԿ-PKK) կողմից:

Նշվում է, որ 1990թ. Իրաքի և Թուրքիայի միջև կնքված պայմանագրի համաձայն՝ սահմանային անվտանգությունը վերահսկելու նպատակով, Թուրքիայի ստորաբաժանումները տեղեկայվել են իրաքյան որոշ սահմանային անցակետերում: Պայմանագիրը գործում է մինչ օրս:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը