Կարծիք

08.08.2017 00:17


Պետք է Քծնանքի գիտական աստիճան սահմանել

Պետք է Քծնանքի գիտական աստիճան սահմանել

«Թե՛ նախագահ Սերժ Սարգսյանը, և թե՛ նրա եղբայր Լևոն Սարգսյանը վիթխարի ներդրում են ունեցել Մատենադարանի ընդլայնման, զարգացման, պահպանման, ժամանակակից համակարգերով ու կահույքով հագեցման, ձեռագրական ու արխիվային ֆոնդերի հարստացման գործում»- ասում է Մատենադարանի տնօրենի պաշտոնակատար Վահան Տեր-Ղևոնդյանը:
Տնօրենի պաշտոնակատարը, երևի, Սարգսյան եղբայրներին շփոթել է Օրբելի եղբայրների հետ, ավելի կոնկրետ՝ Հովսեփ Օրբելու հետ:
Իրոք, ապշեցուցիչ ձոներգ է: Կարծես, Մատենադարանը ոչ թե պետբյուջեի, այլ Սարգսյան եղբայրների միջոցներով է գործում:
Ով գիտե, գուցե հետագայում Սարգսյան եղբայրների արձանները տեսնենք Մատենադարանի դիմաց տեղադրված Մաշտոցի և Կորյունի, Թորոս Ռոսլինի, Տաթևացու, Շիրակացու, Խորենացու, Մխիթար Գոշի, Ֆրիկի արձանների կողքի՞ն:
Իսկ Տեր-Ղևոնդյանի փառաբանական խոսքը արժե գնահատել:
Ժամանակն է Քծնանքի գիտական աստիճան սահմանելու մասին մտածել, մանավանդ, որ գիտական մտավորականության զգալի մասի կեցվածքը Տեր-Ղևոնդյանական է...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը