Աշխարհ

07.08.2017 16:24


Չավուշօղլուն հանդիպել է Լավրովի հետ

Չավուշօղլուն հանդիպել է Լավրովի հետ

Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում գումարված Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ընկերակցության (ASEAN) 50–րդ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտգոծնախարար Սերգեյ Լավրովի հետ:

Թուրքական «Sondakika» լրատվամիջոցը, հղում անելով Ռուսաստանի արտգործանախարարության պաշտոնական կայքին, նշում է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Սիրիայում անվտանգության գոտիների ստեղծման, ինչպես նաև Սիրիայում հաստատված հրադադարի ամրապնդմանը վերաբերող հարցեր և այլ խնդիրներ:

Ըստ «Haberturk» լրատվամիջոցի էլ՝ հանդիպումից հետո Չավուշօղլուն լրագրողների հետ զրույցում նշել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր: Մասնավորապես խոսվել է Ռուսաստան մեկնող Թուրքիայի քաղաքացիներին վիզա տրամադրելու, ինչպես նաև թուրքական լոլիկների ռուսական շուկա ներկրելու հարցերի շուրջ:

Միջանկյալ նշենք, որ թուրքական լոլիկների ներկրման հարցում Ռուսաստանը դեռևս չի հանել գործող արգելքը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը