Աշխարհ

07.08.2017 14:58


Աշխարհի առաջնությանն ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի կազմում կընդգրկվի հինգ ըմբիշ

Աշխարհի առաջնությանն ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի կազմում կընդգրկվի հինգ ըմբիշ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն օրեր առաջ վերադարձել է Կիսլովոդսկից, որտեղ Ռուսաստանի թիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաք էր անցկացնում: ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար Հաբեթնակ Կուրղինյանը նշեց, որ Կիսլովոդսկի հավաքին թիմում ընդգրկել էր հինգ ըմբիշ.

«Աշխարհի առաջնությանը մասնակցելու համար նախատեսում ենք հինգ ըմբիշ: Սակայն, թիմի վերջնական կազմը պարզ կլինի մի քանի օր անց` վերջին հավաքի ընթացքում:

Կիսլովոդսկում շատ լավ մարզումներ ենք ունեցել: Տղաները լավ մարզավիկաճկում են: Առաջիկա հավաքի ընթացքում կրկին կաշխատենք բուն գոտեմարտերի, տեխնիկա-տակտիկական հնարքների վրա: Տղաները պետք է հավաքվեն եւ կենտրոնացնեն իրենց ամբողջ ուժերը:

Ինչ վերաբերվում է Լեւան Բերիանիձեին` նա այժմ քաշի հետ կապված որեւէ խնդիր չունի: Այդ առումով լավագույն վիճակում է: Ինձ գոհացնում է նաեւ Բերիանիձեի ֆիզիկական վիճակը:

Վալոդյա Ֆրանգուլյանն աշխարհի առաջնությունում հանդես կգա իր սովորական 61 կգ քաշային կարգում: Նախորդ միջազգային մրցաշարում նա գոտեմարտել էր 65 կգ քաշում: Իսկ այդ քաշային կարգում Նարեկ Սիրունյանը դեռեւս չի վերականգնվել վնասվածքից եւ բաց կթողնի տարվա գլխավոր ստուգատեսը»,- ասաց Հաբեթնակ Կուրղինյանը:

Ազատ ոճի ըմբիշներն աշխարհի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքը կանցնացնեն Օլիմպավանում, օգոստոսի 10-23-ը:

Այս խորագրի վերջին նյութերը