Աշխարհ

07.08.2017 14:33


Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը հերթական ոչ ոքին արեց

Սինքֆիլդի գավաթ. Արոնյանը հերթական ոչ ոքին արեց

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինքվիլդի գավաթի խաղարկությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:

Լեւոն Արոնյանը կրկին ոչ ոքի է խաղացել: Հայ գրոսմայստերն այս անգամ միավորը կիսել է Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ:

Հինգ տուրից հետո Արոնյանն ունի 2.5 միավոր եւ կիսում է 4-6-րդ տեղերը:

Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Ֆրանսացին 3.5 միավոր ունի:

Մրցաշարում օգոստոսի 7-ը հանգստյան օր է: Օգոստոսի 8-ին Լեւոն Արոնյանը կմրցի Ուեսլի Սոյի հետ:

Այս խորագրի վերջին նյութերը