Աշխարհ

07.08.2017 13:28


Թուրք հաքերները շարունակում են հանցավոր գործունեությունը. կոտրել են հայկական մի քանի կայք

Թուրք հաքերները շարունակում են հանցավոր գործունեությունը. կոտրել են հայկական մի քանի կայք

Թուրք հաքերները իրենց հանցավոր գործելաոճին համապատասխան շարունակում են գրոհել հայկական օնլայն տիրույթը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ թուրք հաքերները, ադրբեջանական հաքերներին օժանդակելով, գրոհել են հայկական յոթ կայքերի վրա:

«Դրանք հիմնականում տուրիստական բնույթի կայքեր են: Կոտրված հայտնի կայքերի թվում է նաեւ Հայաստանի զարգացման հիմնադրամի պաշտոնական կայքէջը»,-ասաց նա:

Հաքերները կոտրել են նաեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի պաշտոնական կայքէջը:

Այս խորագրի վերջին նյութերը