Կարծիք

07.08.2017 09:13


Ինչ է նշանակում լինել «արևմտամետ»

Ինչ է նշանակում լինել «արևմտամետ»

Ինչ է նշանակում լինել «արևմտամետ»:
Փորձենք հասկանալ:
Արևմուտքում բնակվող մարդը չի կարող լինել արևմտամետ՝ ըստ սահմանման (ինչպես նաև ռուսը չի կարող լինել ռուսամետ), այլ կարող է լինել լիբերալ, պահպանողական, ազգայնական, անգամ՝ տրոցկիստ կամ մաոիստ (հատկապես եթե ինտելեկտուալ համալսարանական շրջանակներից է), կամ էլ՝ պարզ սպառող ու թքած ունենալ ամեն ինչի վրա:
Այստեղից առաջանում է հարց, օրինակ՝ «հայ արևմտամետը» իրեն հայտարարելով արևմտամետ՝ ինչ նկատի ունի. լիբերալ է, նացիոնալիստ է, թե, ասենք, տրոցկիստ է:
Եթե խնդիրը դա չէ, ապա հնարավոր է, որ նկատի ունի պարզապես մարդու իրավունքները, ընտրական իրավունքները, օրինականությունը, այսինքն, լայն առումով, դեմոկրատիան: Այդ դեպքում ինչպես է կարող հայ արևմտամետը լինել Սերժ Սարգսյանի կողմնակից (խոսքերով կամ գործերով), ով խախտում է այդ բոլոր սկզբունքները:
Եթե ընդունենք, որ «արևմտամետը» ուղղակի ցանկանում է Հայաստանի առջև ծառացած ինչ-որ խնդիրներ լուծել Արևմուտքի միջոցով, ապա դա նշանակում է, որ պետական առումով ազգայնական է և ցանկանում է Արևմուտքին օգտագործել այդ նպատակների համար: Այդ դեպում նա ոչ թե արևմտամետ է արժեքային առումով, այլ արտաքին քաղաքական ինչ-որ պրոյեկտ է փորձում իրականացնել, այդ դեպքում պետք է հստակ ներկայացվեն այդ պրոյեկտի ուրվագծերը և հաջողության հասնելու իրատեսական մեխանիզմները, ինչպես նաև՝ Արևմուտքի օգտագործվելու պատրաստակամությունը:
Մի խոսքով, ամեն ինչ խառն է ու անհասկանալի: Հստակություն է պետք: Իսկ հստակությունը ստեղծում է սահմաններ, որից այն կողմ անցնել էլ չի ստացվի:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը