Աշխարհ

05.08.2017 10:56


Դոնալդ Թրամփ․ «Ռուսաստանի հետ կապված պատմություններն ամբողջությամբ հորինված են» (տեսանյութ)

Դոնալդ Թրամփ․ «Ռուսաստանի հետ կապված պատմություններն ամբողջությամբ հորինված են» (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւս մեկ անգամ ստացավ մամուլին դատապարտելու առիթ’ հայտարարելով, թե Ռուսաստանի ու նախընտրական իր արշավի միջեւ կապերի մասին մեղադրանքները շինծու են ու հորինված: Այս մասին հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը։

Դոնալդ Թրամփը հինգշագբթի օրը երեկոյան Արեւմտյան Վիրջինիա նահանգում անցկացրած հանրահավաքի ժամանակ հայտարարում էր, թե «Ռուսաստանի հետ կապված պատմություններն ամբողջությամբ հորինված են: Դրա նպատակը Ամերիկայի քաղաքականության մեջ ամենամեծ պարտությունն արդարացնելու մեջ է: Դա նրանց թույլ է տալիս ավելի լավ զգալ , քանի որ խոսելու այլ թեմա չունեն»:

The Wall Street Journal օրաթերթը հանրահավաքից մի քանի ժամ առաջ տեղեկացրել էր այն մասին, որ Հատուկ խորհրդականն ընտրություններում Ռուսաստանի միջամտությունն ուսումնասիրելու համար արդեն հաստատել է ատենակալների խորհուրդ:

«Լավ կլիներ, որ դատախազներն ավելի շատ մտածեին այն երեսուն հազար էլեկտրոնային նամակնների մասին, որոնք ջնջել էր Հիլարի Քլինթոնը»,-հայտարարում էր Թրամփը հանրահավաքի ժամանակ:

Նախագահի խոսքերով, ոմանք ցանկանում են հորինված պատմություններով ժողովրդի առջեւ ստվեր նետել ղեկավարության վրա, ինչը, ասում է Թրամփը, ստորացնում է երկիրը ու Սահմանադրությունը:
Իսկ հատուկ խորհրդատու Ռոբերտ Մյուլլերի թիմը գրեթե վստահ է, որ Դոնալդ Թրամփ կրտսերի ու ռուս մի փաստաբանի միջեւ անցկացված հանդիպման մասին փաստերը ստանալու է ամենայն մանրամասնությամբ: Հիշեցնենք, որ փաստաբանն ասել էր, թե ինքն ունի տեղեկություններ, որոնք կարող էին վնասել Հիլարի Քլինթոնի վարկանիշը:

Այլ հաղորդագրությունների համաձայն, երկու սենատորներ ներկայացրել են մի օրինագիծ, որն ընդունվելու դեպքում, կարող է Ռուսաստանի հետ կապված հետաքննության ընթացքում մեծապես կրճատել Թրամփի ազդեցության լծակները:

Ըստ օրինագծի, նախագահը զրկվում է հետաքննիչին աշխատանքից ազատելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ հետաքննիչն իրականացնում է չարաշահումներ, երբ առկա է շահերի բախում, կամ երբ հետաքննիչը տառապում է ծանր հիվանդությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը