Կարծիք

05.08.2017 09:49


Մենք ինչ-որ ժամանակ «վաուչեր» ենք ստացել

Մենք ինչ-որ ժամանակ «վաուչեր» ենք ստացել

Հին, խունացած թղթապանակներս էի բացել, բան էի փնտրում ու մեկ էլ հո՛պ, ինչ-որ թղթի կտոր դուրս թռավ:
Վա՜յ...էդ ի՜նչ «քաղցր հուշեր» արթնացրեց իմ մեջ այդ պուճուրիկ թղթի կտորը, որը հուշում է, որ մենք ինչ-որ ժամանակ «վաուչեր» ենք ստացել:
Սոցապնախարար Հրանուշ Հակոբյանի պաշոնավարման օրոք էր, հիշո՞ւմ եք, որ մեզ «վաուչեր» բաժանեցին ու սոված, տկլոր ժողովրդի հետ մենք էլ վազեցինք շուկա ու 3000 դրամով վաճառեցինք մեր «վաուչերները»: Ուրախ-զվարթ եկանք տուն, մի քիչ «ապրեցինք»...
Ա՛յ, էդ «մի քիչ ապրելու» հոգեբանությամբ էլ մինչև հիմա շարունակում ենք «ապրել»...
Դե, հո հենց այնպես մեզ չի՞ գովել բանաստեղծը՝ իմ փառապա՜նծ, իմ տառապա՜ծ...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը