Քառօրյա պատերազմում զոհվածի մոր հիվանդության թոշակն են կտրել
Ապրելով Հայաստանում՝ սովորել ենք չզարմանալ...
Բայց այն, ինչ լսեցի րոպեներ առաջ, ուղղակի անհավանական, անհավատալի, անհնար է թվում, սակայն փաստ է:
...Զանգում եմ ինձ թանկ ու հարազատ մի կնոջ. նրա որդին Արցախի պաշտպանության բանակի սպա էր և քառօրյա պատերազմի ժամանակ իր կյանքն է տվել Արցախը պաշտպանելու համար... Նա այն 18 հերոսներից էր, որոնց մարմինները վերադարձրել են ապրիլի 10-ին... և ծնողները նրան վերջին անգամ տեսնելու քաջություն չեն ունեցել...
Հերոսի մոր ձայնը դողում է. հարցնում եմ՝ ինչ է պատահել:
Մայրը կցկտուր պատասխանում է, որ իր «հիվանդության թոշակն են կտրել», զոհված որդու թոշակից էլ իրեն բաժին հասնող մասը կրճատել են: Լսածիս չեմ հավատում. նրան վերջերս են վիրահատել՝ հեռացնելով չարորակ գոյացությունը, և այսօր էլ նա պայքարում է նույն հիվանդության դեմ... ու մոլորված հարցնում՝ թոշակս որ կտրեցին, դեղերս ինչո՞վ եմ առնելու...
Ուզում եմ հասկանալ՝ փորձե՞լ են գոնե բացատրել հիվանդ կնոջը՝ ինչու են այդպես որոշել: Բառացի փոխանցում է՝ ինչ իրեն ասել են...
Ոչ մի հիմնավորում, ոչ մի արդարացում, փոխարենը համոզված են, որ ինչ որոշել են, ճիշտ են որոշել, ու իրենց, մեղմ ասած, կամայականությունների համար պատասխան չեն տալու, ընդհակառակը, երևի շնորհակալություն պիտի հայտնենք, որ որոշել են պետության միջոցները «խնայել»՝ ումից կտրելով - իրենց չի հետաքրքրում...

Էդիտա Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից