Աշխարհ

04.08.2017 21:50


Սիրիայում հրադադարին միացած բնակավայրերի թվաքանակը հասել է 2130-ի

Սիրիայում հրադադարին միացած բնակավայրերի թվաքանակը հասել է 2130-ի

Սիրիայում կառավարական ուժերի և տարբեր զինյալ խմբավորումների միջև կնքված համաձայնագրերի շրջանակներում մինչև այժմ հրադադարի ռեժմին միացած բնակավայրերի թվաքանակը հասել է 2131-ի: razm.info-ն գրում է, որ այս մասին օգոստոսի 3-ին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոտսի» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Ըստ աղբյուրի՝ 1 օրվա ընթացքում հրադադարի ռեժիմին միացել է 36 բնակավայր, որից 5-ը Հոմս նահանգում, 4-ը՝ Իդլիբ նահանգում, 27-ն էլ Հալեպ նահանգում: Հրադադարի ռեժիմին միացած զինյալ խմբավորումների թվաքանակը չի փոխվել՝ 224 խմբավորում:

Մինչ այս՝ հուլիսի վերջին, համաձայնություն է ձեռք բերվել Սիրիայում 3-րդ «ապաէսկալացման գոտին» ստեղծելու վերաբերյալ: Այդ գոտին ստեղծվելու է Հոմս նահանգում, այնտեղ գործելու են Ռուսաստանի ռազմական ոստիկանության անցակետեր և դիտակետեր:

Օգոստոսի կեսերին կամ վերջին նախատեսվում է Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացնել Սիրիայի ճգնաժամի լուծման համար բանակցությունների 6-րդ փուլը: Մինչև այժմ Աստանայում անցկացվել է բանակցությունների 5 փուլ՝ 2017 թ. հունվարին, փետրվարին, մարտին, մայիսին և հուլիսին:

Բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման համար օպերատիվ խմբի ստեղծման և 4 «ոչ բախումային գոտի» ստեղծելու վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը