Աշխարհ

04.08.2017 19:30


ԱՄՆ-ն վերանայում է օտարերկրացիներին զինծառայության ընդունելը. Fox News

ԱՄՆ-ն վերանայում է օտարերկրացիներին զինծառայության ընդունելը. Fox News

Միացյալ Նահանգները անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցրել է պաշտպանության նախարարության MAVNI ծրագրի դիմումների ընդունումը, որոնցով օտարերկրացիները արագացված կարգով քաղաքացիություն են ստանում և ծառայում երկրի զինված ուժերում: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News լրատվակայքը:

Նշվում է, որ ծրագիրը վերանայվում է, այս պահին այն շարունակում է գործել, միայն թե դադարեցվել է նոր դիմումների ընդունումները:

Ծրագիրը գործում է 2009 թվականից: Մինչ այս ծրագրից օգտվել է 10 հազար մարդ: Ծրագիրը մի շարք խնդիրներ է ստեղծում, այդ թվում նաև՝ կարգապահական։ Նշվում է, որ վտանգ կա նաև, որ ծառայության հնարավորություն ստացողների թվում կլինեն «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների համակիրներ, թեև այդպիսի դեպք դեռևս չի բացահայտվել։

Աղբյուրը՝ razm.info

Այս խորագրի վերջին նյութերը