Օգոստոսի 3-ին Աֆղանստանի Բագրամ ավիաբազայի մոտակայքում հարձակվել են ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության զինծառայողների պարեկախմբի վրա. զոհվել է Վրաստանի ԶՈւ 1 զինծառայող, ևս 3-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ կայքը:
Ըստ Վրաստանի ՊՆ հաղորդագրության՝ 2 ահաբեկիչ մոտեցել և պայթեցրել են իրենց այն վայրում, որտեղ ամերիկացի և աֆղանստանցի զինծառայողների հետ միասին պարեկություն էին իրականացնում Վրաստանի ԶՈւ զինծառայողները:
Զոհված զինծառայողը Վրաստանի ԶՈւ 2-րդ հետևակային բրիգադի 23-րդ հետևակային գումարտակի կրտսեր սերժանտ Մդինարի Բիբիաշվիլին է՝ ծնված 1991-ին: Կրտսեր սերժանտը մինչ այդ 2 անգամ մասնակցել էր Աֆղանստանում խաղաղապահական առաքելություններին՝ 2012 և 2014 թվականներին:
Վիրավորված զինծառայողներից կապիտան Ամիրան Գվիրձիշվիլիի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Մյուս երկու վիրավորները՝ ավագ լեյտենանտ Գիգա Խեխութաշվիլին և կապրալ Գեգա Խարշիլաձեն, գտնվում են բավարար վիճակում:
Ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է ՆԱՏՕ-ի առաքելության 1 զինծառայող, ևս 5-ը վիրավորվել է: Աղբյուրը չի հայտնում, թե որ երկրի զինծառայողներ են: Ըստ գործակալության՝ հարձակումը գործել են «Թալիբան» ահաբեկչական խմբավորման զինյալները:
Նշենք, որ Վրաստանը միացել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը 2015-ի հունվարից և Միացյալ Նահանգներից հետո Աֆղանստանում ունի 2-րդ ամենամեծ զորախումբը:
Աֆղանստանում Վրաստանի ԶՈւ զինծառայող է զոհվել

Աղբյուրը՝ razm.info