Լրահոս

22.12.2010 14:07


ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը ազգայնամոլության քարոզի անթույլատրելիության վերաբերյալ բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է ազգայնամոլական գաղափարներ քարոզելու անթույլատրելիության վերաբերյալ Ռուսաստանի ներկայացրած  բանաձևը։ Այս մասին հաղորդում է «BBC»-ն։

Բանաձևը հակազդելու մասին է այնպիսի գործելակերպին, որը նպաստում է ազգայնամոլության, ազգայնական խտրականության և այլատյացության արդիական դրսևորումների տարածմանը։

Փաստաթղթում մասնավորապես դատապարտվում են փորձերը հերոսացնելու այն մարդկանց, ովքեր մասնակից են եղել նացիստական հանցագործությունների։ Մտահոգություն է հայտվնում նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիզմի դեմ պայքարած անձանց պատվին կանգնեցված հուշարձանները սրբապղծելու և ոչնչացնելու դեպքերի վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը