Լրահոս

25.01.2010 11:39

Խ. Հարությունյան. «Այս հանդիպումները մի հիմնական խնդիր են լուծում...»

Խ. Հարությունյան. «Այս հանդիպումները մի հիմնական խնդիր են լուծում...»

Հայաստանի քրիստոնեադոմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը «7օր»-ի հետ զրույցում ասել է, թե այսօր Սոչիում տեղի ունենալիք Ալիև-Մեդվեդև-Սարգսյան եռակողմ հանդիպումը համաձայնեցված նախաձեռնություն է, հակամարտող կողմերի դիրքերը մոտեցնելու փորձ։

-Ես որևէ լուրջ ակնկալիք չունեմ, ավելին, համազված չեմ, որ կլինի Մայնդորֆ-2։ Այս հանդիպումները ընդամենը հիմնական մի խնդիր են լուծում. փորձել, այնուհանդերձ, ապահովել կարգավորման խաղաղ գործընթաց և այն վերահսկողությունից դուրս չթողնել. զգալ զարկերակը, որը ես շատ կարևոր եմ համարում,-նշել է նա։

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն հակամարտության կարգավորման հարցում այս փուլում ընդունում են Ռուսաստանի ավելի ազդեցիկ դերակատարումը։

-Ես չեմ կարծում եմ, որ Մադրիդյան սկզբունքների թարմացված տարբերակում կարող են լինել առանցքային փափոխություններ՝ համեմատած այն սկզբունքների հետ, որոնք արձանագրված էին նախորդ փաստաթղթերում։ Կարող են լինել վերաձևակերպումներ, նորովի սահմանումներ, որոնք ընդամենը նոր մեկնաբանությունների տեղիք կարող են տալ և դրանով իսկ հնարավորություն տալ բանակցային գրծընթացը տանել առաջ,-ասել է նա։

Նա նաև նշել է, որ 2010թ. բեկումնային որևէ իրադարձության չի սպասում, քանի որ հակամարտող կողմերը՝ Ադրբեջանը և Հայաստանն ու Ղարաբաղը, իրենց դիրքորոշումների առանցքային հարցերում տրամագծորեն տարբեր են։

-Այս պայմաններում գնալ ինչ-որ բեկումների՝ ես ուղղակի անիրական եմ համարում։ Կարծում եմ, որ հետաքրքրություններ ունեցող պետությունները՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և ԵՄ-ն  էլ պատրաստ չեն այդ կարգավորմանը։ Չի ուրվագծվել ուժային կենտրոնների հարաբերակցության աշխարհագրությունը։ Բացի դա՝ Ղարաբաղյան կոնֆկլիկտը հարմար հնարավորություն է նրանց համար՝  անընդհատ ներկա գնտնվել տարածաշրջանում և իմպուլսիվ ազդել գործողությունների վրա։ Այդ հնարվորությունը որևիցե մեկը չի կարող բաց թողնել,-հավելել է Խոսրով Հարությունյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։