Տնտեսական

03.08.2017 12:40


Ընդունվեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը

Ընդունվեց ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը

Կառավարությունն իր այսօրվա նիստում ընդունել է ծխելու դեմ պայքարի ռազմավարությունը, որի նպատակը, ըստ գործադրի, ծխախոտի օգտագործման տարածվածությունը տարեկան 1,5-2 %-ով նվազեցնելն է:

Ռազմավարությունում նշված է՝

1. Հայաստանի Հանրապետությունում ծխելու դեմ պայքարի ուղղությամբ բոլոր շահագրգիռ կողմերի ակտիվ համագործակցության իրականացում:
2. Ծխելու դեմ պայքարին ուղղված գործող օրենսդրական դաշտի վերանայում և լրամշակում:
3. Ծխելու դեմ պայքարին ուղղված գործունեություն իրականացնող առողջապահական կազմակերպությունների կարողությունների զարգացում:
4. Դեռահասների շրջանում ծխելու դեմ ուղղված միջոցառումների իրականացում:
5. Հայաստանի Հանրապետությունում ծխախոտի օգտագործման հետևանքով առողջությանը հասցված վնասների տվյալների ու մասշտաբների վերլուծության, հիմնական գործոնների, պատճառների բացահայտման և համաճարակաբանական հսկողության արդյունավետ գործընթացի իրականացում:
6. Ծխախոտի օգտագործման հետևանքով առաջացած վնասների և հետևանքների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացում: Այսպիսոով Ռազմավարության ներդրման ընթացքում ակնկալվում է իրականացնել մի շարք իրավական ակտերի փոփոխություններ և լրացումներ` ԱՀԿ Ծխելու դեմ պայքարի Շրջանակային կոնվենցիայի պահանջներին համահունչ:

Նախատեսված միջոցառումներն իրականացվելու են մեկ փուլով` 2017-2020 թվականներին։

Ակնկալվում է ծխախոտի օգտագործման տարածվածության (տարեկան 1,5-2 %-ով) նվազեցում, 15 և բարձր տարիքի տղամարդկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության ընթացիկ ցուցանիշի հարաբերական կրճատում մինչև 10%-ով, երկրորդային ծխի ազդեցության նվազեցում, որը կնպաստի արյան շրջանառության համակարգի հիվանդություններից, չարորակ նորագոյացություններից, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններից և շաքարային դիաբետից ընդհանուր և վաղաժամ մահացության կրճատում 5%-ով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը