Աշխարհ

03.08.2017 17:08


Թոշակառուն 11 թունավոր օձ է սատկացրել, որոնք մտել էին իր տուն

Թոշակառուն 11 թունավոր օձ է սատկացրել, որոնք մտել էին իր տուն

ԱՄՆ Օկլահոմա նահանգի 72-ամյա բնակչուհին հանրահայտ է դարձել այն բանից հետո, երբ բացառիկ արիություն է ցուցաբերել։ Պարզվել է, որ մեկ օրվա ընթացքում նա 11 թունավոր օձ է սատկացրել, որոնք մտել էին իր տուն։ Կնոջ մտքով նուjնիսկ չի էլ անցել փրկարարների կանչել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Այդ պատմությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա հարևանուհին՝ մանրամասնելով, որ օձերին սատկացնելու համար 72-ամյա թոշակառուն գործի է դրել բահը և փոցխը։

Քաղաքի բնակիչները սոցցանցում գրել են, որ հպարտանում են իրենց հարևանուհով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը