Աշխարհ

03.08.2017 10:21


Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացու ապաքինմանը աջակցելու նպատակով պրոֆեսոր է գործուղվել Կահիրե

Հուրգադայում տուժած ՀՀ քաղաքացու ապաքինմանը աջակցելու նպատակով պրոֆեսոր է գործուղվել Կահիրե

Եգիպտոսի Հուրգադա քաղաքի հյուրանոցներից մեկի լողափին հուլիսի 14–ին տեղի ունեցած հարձակման հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացուն բժշկական օգնություն ցույցաբերելու համար պրոֆեսոր է գործուղվել Կահիրե:

«ՀՀ ԱԳՆ-ի նախաձեռնությամբ` հայ զբոսաշրջիկի ապաքինմանը աջակցելու նպատակով առողջապահության նախարարը Կահիրե է գործուղել պրոֆ. Ա.Հովհաննիսյանին»,-թվիթերյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը