Աշխարհ

03.08.2017 01:14


Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 7,2 տոկոսով

Ադրբեջանում նավթի արդյունահանումը նվազել է 7,2 տոկոսով

Ադրբեջանում ընթացիկ տարվա հունվար-հուլիսին նավթային հատվածի հիմնական կապիտալում 4 մլրդ 334 մլն մանաթի ներդրում է կատարվել: Այս մասին հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի հաղորդմամբ` 2017-ի առաջին կեսին նավթային հատվածի ընդհանուր արտադրանքի ծավալը կազմել է 12 մլրդ 324,6 մլն մանաթ:

Կոմիտեի փոխանցմամբ` Նավթային հատվածի այս տարվա արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ եղել է 7,2 տոկոսով պակաս:

2017-ի առաջին կեսին Ադրբեջանի արդյունաբերական արտադրանքի 70,1 տոկոսը կազմել է հանքարդունաբերության ոլորտում տրված արտադրանքը:

2017-ի հունվարից սկսած Ադրբեջանը, հետևելով Նավթ արդյունահանող երկրների (OPEC) ծավալների նվազեցման պայմանագրին, սահմանել է օրական 793.3 հազար բարել արդյունահանման ծավալի սահմանաչափ: Արդյունահանվող նավթի 743,1 հազար բարելը կազմում է հում նավթը, իսկ 50,8-ը` կոնդենսատը: Ադրբեջանից օրական արտահանվում է 617 հազար բարել հում նվաթ, 50,8 հազար բարել` կոնդենսատ, 24,2 հազար բարել` տարբեր նավթամթերքներ:

Պայմանագրին հետևելով Ադրբեջանը մեկ օրում արդյունահանվող նավթի ծավալները նախկինի համեմատ կրճատել է 35 հազար բարելով:

Նախքան նավթի արդյունահանման ծավալների կրճատման վերաբերյալ պայմանագրի ստորագրումը Ադրբեջանում 2016-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 37 մլն 719 հազար 606 տոն նավթ: Միջին օրական արտադրությունը կազմել է 829,1 հազար բարել:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը