Ռուսական էլեկտրոնային լրատվամիջոցները, հղում անելով Ռուսաստանի կառավարության իրենց աղբյուրներին, տեղեկացնում են, որ օրեր առաջ ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը Նովո Օգարյովայում հանդիպել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ըստ տեղեկությունների՝ քննարկվել են հայ-ռուսական հետագա համագործակցության ռազմավարական խնդիրներին վերաբերող հարցեր։
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի տնօրեն Վիկտոր Սողոմոնյանը «7օր»–ի հետ զրույցում հաստատել է ՀՀ երկրորդ նախագահի և ՌԴ վարչապետի հանդիպման լուրը։
«Հանդիպումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ Մոսկվայում։ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա էր մեկնել ավելի վաղ՝ մասնակցելու «Սիստեմա» ընկերության խորհրդի նիստին»,–ասել է Վ. Սողոմոնյանը՝ նշելով, որ հանդիպման ընթացքում քննարկվող հարցերի մանրամասներին ծանոթ չէ։
Ռոբերտ Քոչարյանը հանդիպել է Վլադիմիր Պուտինին

7or.am