Թուրքիան 5 տարվա ընդմիջումից հետո կմասնակցի Եվրատեսիլին
Թուրքիան որոշել է 5 տարվա ընդմիջումից հետո մասնակցել 2018թ. Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունենալիք Եվրատեսիլ երգի մրցույթին: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվական կայքի՝ այս անգամ Եվրատեսիլում Թուրքիան կներկայացնի ռոք երգչուհի Մանգան:
Այդ մասին նաև անձամբ Մանգան գրառում է կատարել իր թվիթերյան էջում: Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ Թուրքիան 2012թ. է մասնակցել Եվրատեսիլին: Սակայն այնուհետև երկրում մրցույթի ազգային հեռարձակողը հանդիսացող «TRT» հեռուստաընկերության տնօրեն Իբրահիմ Շահինըհայտարարել էր, որ Թուրքիան այլևս չի մասնակցելու մրցույթին, քանի որ համաձայն չէ կանոնների փոփոխությանը, համաձայն որոնց հաղթողը որոշվում է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքների գումարման միջոցով:
Ըստ աղբյուրի ներկայումս «TRT»-ն այս հարցում փոխել է իր դիրքորոշումը:
Նշենք, որ երգչուհի Մանգան Թուրքիան Եվրատեսիլում ներկայացրել էր նաև 2010թ.:
Թուրքիան 5 տարվա ընդմիջումից հետո կմասնակցի Եվրատեսիլին
Թուրքիան որոշել է 5 տարվա ընդմիջումից հետո մասնակցել 2018թ. Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի ունենալիք Եվրատեսիլ երգի մրցույթին: Ըստ թուրքական «NTV» հեռուստաալիքի լրատվական կայքի՝ այս անգամ Եվրատեսիլում Թուրքիան կներկայացնի ռոք երգչուհի Մանգան:
Այդ մասին նաև անձամբ Մանգան գրառում է կատարել իր թվիթերյան էջում: Աղբյուրը հիշեցնում է, որ վերջին անգամ Թուրքիան 2012թ. է մասնակցել Եվրատեսիլին: Սակայն այնուհետև երկրում մրցույթի ազգային հեռարձակողը հանդիսացող «TRT» հեռուստաընկերության տնօրեն Իբրահիմ Շահինը հայտարարել էր, որ Թուրքիան այլևս չի մասնակցելու մրցույթին, քանի որ համաձայն չէ կանոնների փոփոխությանը, համաձայն որոնց հաղթողը որոշվում է հեռուստադիտողի և ժյուրիի քվեարկության արդյունքների գումարման միջոցով:
Ըստ աղբյուրի ներկայումս «TRT»-ն այս հարցում փոխել է իր դիրքորոշումը:
Նշենք, որ երգչուհի Մանգան Թուրքիան Եվրատեսիլում ներկայացրել էր նաև 2010թ.:
Աղբյուրը` Ermenihaber.am