Աշխարհ

02.08.2017 17:13


Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում ներել «Նարդարանի գործով» ձերբակալվածներին. նրանք կրկին պատժախցերում են

Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում ներել «Նարդարանի գործով» ձերբակալվածներին. նրանք կրկին պատժախցերում են

Ադրբեջանի իշխանությունները չեն կարողանում ներել անհնազանդ Նարդարան ավանի բնակիչներին, նրանց ձերբակալված ներկայացուցիչների նկատմամբ շարունակում են կիրառել անմարդկային միջոցներ: Այս մասին, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

«Նարդարանի գործով ձերբակալված» և Ադրբեջանի Գաբուստանի բանտում ազատազրկված Թալե Բաղըրզադեն, Աբբաս Հուսեյնը և Ջաբբար Ջաբարրովը տեղափոխվել են հատուկ և խիստ պայմաններով պատժախուց:

«Նարդարանի գործով» ձերբակալվածները, ինչպես ձերբակալությունների ժամանակ, այնպես էլ հետագայում խոշտանգումների են ենթարկվել, պահվել վատ և ամարդկային պայմաններում:

2015 թվականի նոյեմբերի 27-ի կեսօրին նամազի ժամանակ իրավապահները ներխուժել են Նարդարանի շիական «Իմամ Հուսեին» մզկիթ, հայհոյանքներ տեղացել այնտեղ գտնվողների հասցեին, բռնություններ գործադրելով ձերբակալել Ադրբեջանի շիաների առաջնորդ Թալե Բաղըրզդեին և ևս 14 հավատացյալների: Ոստիկանների գործողությունները զայրացրել են Նարդարանի բնակիչներին: Նրանց և ոստիկանության միջև բախումներ են սկսվել: Փոխհրաձգությունների հետևանքով երկու ոստիկան և 5 բնակիչ սպանվել են: Հաջորդ օրերին իսլամիստների և ոստիկանության միջև բախումներ են սկսվել նաև Գյանջայում, Լենքորանում և այլ քաղաքներում:

Ադրբեջանի ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը միջադեպի առնչությամբ հայտարարություն էինտարածել, որում ասվում էր, որ ավանի շիա առաջնորդները ծրագում են բռնությամբ փոխել սահմանադրական կարգը և երկրում շարիաթի նոր օրենքներ մտցնել, ինչի նպատակով նրանք ստեղծել են «Մուսուլմանական միասնություն» անվամբ շարժում, սկսել են իրենց կողմնակիցներ հավաքագրել Բաքվում ու երկրի շրջաններում և մատակարարել նրանց զենքով և պայթուցիկ նյութերով: «Բացի այդ խումբը Նարդարան ավանում անօրինական հավաք է անցկացրել` քննարկելով իշխանությանն անհնազանդության ակցիայի կազմակերպում և թռուցիկներ բաժանել բնակչությանը և որոշել է պետական չինովնիկների ցուցակը, որոնց դեմ ահաբեկչական գործողություներ էր նախապատրաստվում», -նշվել էր հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ Artsakhpress.am

Այս խորագրի վերջին նյութերը