Փաստաբանի պայուսակում մետաղական իր էին փնտրում, գրիչ գտան
Սասնա ծռերի 14 անդամների գործով այսօրվա դատական նիստից առաջ փաստաբան Արայիկ Պապիկյանի պայուսակը ստուգման ենթարկվելիս կրկին ազդանշան տվեց, ինչից հետո կարգադրիչները հայտարարեցին, թե նրա պայուսակում մետաղական իր կա։ Այս մասին հայտնում է a1plus.am-ը։
Կազմվեց արձանագրություն, որ փաստաբանը չի բացում իր պայուսակը։ Դրանից հետո Արայիկ Պապիկյանը բարկացած բացեց պայուսակը, դատարկեց բոլոր իրերը, ինչից հետո պարզվեց, որ բացի գրքերից, քրեական օրենսգրքից, թղթերից ու գրիչից, պայուսակում ոչինչ չկար։ «Ձեր ապօրինի գործողությունների պատճառով արդեն 10 դատական նիստ է՝ դատավորի կողմից իմ նկատմամբ սանկցիաներ են կիրառվում»,- հայտարարեց փաստաբանը։
Արայիկ Պապիկյանն արձանագրության տակ առարկություններ գրեց, սակայն այս պահին դեռ չի մտել նիստերի դահլիճ։ Ժամը 11-ին նշանակված դատական նիստը դեռ չի մեկնարկել։

Մանրամասները՝ a1plus.am-ը։