Միացյալ Նահանգների աջակցությամբ գործող քուրդ-արաբական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» (SDF) խմբավորումը վերջին մեկ օրում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրել են Ռաքքայի մի շարք կարևոր շրջաններ: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայում ԱՄՆ նախագահի ներակայացուցիչը:
Օգոստոսի 1-ին քրդական ուժերը հայտնել են, որ SDF խմբավորումը գրեթե վերահսկողություն է սահմանել Ռաքքա քաղաքի հարավային թաղամասերում. փոխանցում է Reuters գործակալությունը:
Քրդական ուժերը նաև հայտնում են, որ SDF խմբավորումը առաջ է ընթանում նաև արևելքից, մարտերը շարունակում են ընթանալ նաև արևմտյան հատվածում: ԻՊ դեմ ԱՄՆ գլխավորած կոալիցիայի խոսնակը նաև հայտարարել է, որ վերջին 2 օրում քուրդ-արաբական ուժերը Ռաքքայի հյուսիսում իսլամիստներից ազատագրել են մոտ 10 քառ. կմ տարածք:
Ավելի վաղ քրդական ուժերը ճեղքել էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պաշտպանությունը և մտել Ռաքքա քաղաքի հին թաղամասեր: 2017-ի հունիսից SDF-ի մարտիկները ԱՄՆ աջակցությամբ սկսել են Ռաքքա քաղաքի գրոհը։
Նշենք, որ ԱՄՆ-ն ռազմական աջակցություն է ցուցաբերում SDF-ի մարտիկներին, ինչը սակայն դժգոհություն է առաջացնում Թուրքիայում: Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական խմբավորումները դիտում են որպես ահաբեկչական կառույցներ:
Քրդերն ազատագրել են Ռաքքայի հարավի 90 տոկոսը