Լրահոս

01.08.2017 12:21


Արմավիրի մարզի բնակիչը մտել է Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա․ զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 8-ը (տեսանյութ, լրացված)

Արմավիրի մարզի բնակիչը մտել է Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա․ զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 8-ը (տեսանյութ, լրացված)

Օգոստոսի 1-ին, ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա:
Նախնական տվյալներով՝ կրակոցների հետևանքով զոհվել է 3 մարդ, վիրավորվել՝ 5-ը:
Կրակողը դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է նրա ինքնությունը:
Այս պահին ունեցած տվյալներով՝ օգտագործվել է «Սայգա» տեսակի, օրինական գրանցված որսորդական հրացան:
Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա:
Ձեռնարկվում են միջոցառումներ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Քննություն է կատարվում:

***

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքում հավաքույթի ժամանակ մասնակիցների վրա կրակելու հետևանքով հրազենային վնասվածքներ է ստացել 11 անձ: 3-ը տեղում զոհվել է, 8-ը` վիրավորվել:

Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Արտեմ Պետրոսյանի հաղորդմամբ` 6 վիրավոր տեղափոխվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ բոլորին ցուցաբերվել է առաջին անհրաժեշտ բժշկական անհետաձգելի օգնություն: Նրանցից 3-ը, առավել ծանր վիճակում գտնվող, Աշտարակի բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Մյուս 3-ը շարունակում է բուժումը Աշտարակի բժշկական կենտրոնում: Ունեն վերջույթների հրազենային վնասվածքներ, բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են կայուն, միջին ծանրության, կյանքին վնաս չսպառնացող:

«Աստղիկ» բժշկական կենտրոնից տեղեկացրեցին, որ տեղափոխված 3 վիավորից 2-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ինը` ծանր: Այս պահին վերջինիս վիրահատում են:

Գյուղապետի տեղեկացմամբ` վիրավորներից 2-ը սեփական միջոցներով տեղափոխվել են Երևան` «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ տուժածներից 1-ի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել: Վիրահատության ժամանակ նա մահացել է: Մյուս վիրավորի վիճակը կայուն է:

ՀՀ առողջապահության նախարարություն

***

Շամիրամ գյուղում արձակված կրակոցների հետևանքով զոհված և վիրավորված անձինք հոգեհացի են նստած եղել: Այս մասին «Ա1+»-ին հայտնել է Շամիրամի համայնքապետ Մրազ Բրոյանը: Նրա խոսքերով՝ հոգեհացի սրահը գտնում է գերեզմանատան տարածքում:

Թե որն է եղել կրակոցների պատճառը, համայնքապետը չգիտի, միայն գիտի, որ կրակոցներ արձակողը Արմավիրի մարզից է:

Այս խորագրի վերջին նյութերը