Լրահոս

01.08.2017 10:44


Ամբողջությամբ այրվել է Մեծ Սարիարի գյուղապետարանի փայտե շենքը

Ամբողջությամբ այրվել է Մեծ Սարիարի գյուղապետարանի փայտե շենքը

Օգոստոսի 1-ին, ժամը 00:29-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Մեծ Սարիար գյուղի գյուղապետարանում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:58-ին, մարվել՝ 06:24-ին:

Ամբողջությամբ այրվել է գյուղի 1-ին փողոցում գտնվող գյուղապետարանի փայտե շենքը (մոտ 150 քմ)՝ գույքով:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի ՏԻՄ և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման նախարարության ներկայացուցչին:

Այս խորագրի վերջին նյութերը