Հուլիսի 30-ին գիշերը Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Քոբանի (արաբ, Այն ալ արաբ ) շրջան:
Ըստ թուրքական «Superhaber» լրատվամիջոցի՝ այդ մասին հայտնում են Սիրիայի քրդական ուժերին մոտ կանգնած աղբյուրները:
Միջանկյալ նշենք, որ Թուրքիան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կազմակերպություն և գտնում է, որ վերջիներս սպառնալիք են ներկայացնում Թուրքիայի սահմանների համար:
Նշվում է, որ Թուրքիայի զինուժը ներխուժել է Քոբանի շրջանի Բոբենե և Սիֆթեքե գյուղեր և այնտեղ տեղակայել զինվորներ ու զրահապատ մեքենաներ:
Առայժմ Թուրքիայի զինուժը որևէ պաշտոնական հայտարարություն չի արել վերոնշյալի կապակցությամբ:
Թուրքիան ներխուժել է Քոբանի
Հուլիսի 30-ին գիշերը Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող Սիրիայի Քոբանի (արաբ, Այն ալ արաբ ) շրջան: