Կարծիք

31.07.2017 23:01


Սամվել Բաբայանի դուստրը՝ հոր դատավարության մասին. «Դատական հերթական ֆարսն այսօր մեկնարկեց»

Սամվել Բաբայանի դուստրը՝ հոր դատավարության մասին. «Դատական հերթական ֆարսն այսօր մեկնարկեց»

Դատական հերթական ֆարսն այսօր մեկնարկեց: Տեսնենք՝ այս անգամ ինչպես է վատ ներկայացումը բեմադրվելու, աշխարհի բոլոր մեղադրանքները հասցեագրվելու Բաբայանին: Մյուսներին չէ, մնացածների հետ խնդիր չունեն, խնդիրը հայրս է, բոլորն են գիտակցում: Մի բան հաշվի չեն առել, որ Սամվել Բաբայանը կոտրվող տեսակ չի, ընկճվող չի, վախեցող ու խեղճացող չի: Սուտ ու շինծու մեղադրանքները կփլվեն նաև ես անգամ, դատական նիստերն առջևում են:

Առաջին նիստում արդեն որոշ բաներ հստակ երևացին: Կալանքի տակ գտնվողներից յուրաքանչյուրի ազգականներից ներս էին թողում ընդամենը 5 հոգու, դահլիճում տեղ չկար....: Կարծես՝ դժվար էր մեծ դահլիճում անցկացնել նիստը:

Ամոթ է.....

Դատավորը որոշել է՝ հաջորդ նիստը նշանակել օգոստոսի 28-ին, փաստաբաններից մեկը արձակուրդ է գնացել՝ թքած ունենալով դատի վրա էլ, դատվողների վրա էլ: Մի հարցնող լինի՝ ով է ձեզ թույլ տվել ամիսներով կալանքի տակ գտնվող մարդկանց ճակատագրի հետ խաղալ: Մի ամիս էլ ավել սպասեք......: Դատավորն էլ փոխանակ կալանքի տակ պահվողներին հարցնելու նիստի հետաձգվելու մասին, դատավարության մյուս մասնակիցների հետ էր պայման կապում:

Պրոֆեսիոնալ չի, մարդկային չի, բարոյական չի:

Ամեն մարդ պատասխան է տալու մի գեղեցիկ օր... ՇՈՒՏՈՎ։

Աննա Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը