Աշխարհ

31.07.2017 17:22


Միջադեպ ԱՄՆ և Իրանի ռազմածովային ուժերի միջև Պարսից ծոցում

Միջադեպ ԱՄՆ և Իրանի ռազմածովային ուժերի միջև Պարսից ծոցում

Հուլիսի 28-ին Պարսից ծոցում ամերիկյան ռազմանավը ազդանշանային հրթիռներ է արձակել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրթիռային նավերի ուղղությամբ: razm.info-ն գրում է, որ այս մասին տեղեկացնում է ԻՀՊԿ «Սեփահնյուզ» կայքը:

Ըստ ԻՀՊԿ հայտարարության՝ ամերիկյան Nimitz ավիակիր նավը ուղղաթիռ է ուղարկել «Ռեսալաթ» նավթագազային հանքավայրի մոտ ԻՀՊԿ նավերին հետևելու, միաժամանակ ավիակիր նավը և իրեն ուղեկցող ռազմանավը մոտեցել են իրանական նավերին,այնուհետև նախազգուշացնող կրակ արձակել:

Ամերիկյան կողմի մեկնաբանությամբ՝ իրանական նավերը մեծ արագությամբ մոտեցել են ամերիկյան Nimitz ավիակիր նավին և նրան ուղեկցող նավին։ Իրանցիների հետ կապ հաստատել չհաջողվելուց հետո իրենք արձակվել են ազդանշանային հրթիռները: Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը:

Սա ԱՄՆ և Իրանի ռազմածովային ուժերի միջև մեկ շաբաթվա ընթացքում տեղի ունեցած երկրորդ միջադեպն էր:

Ավելի վաղ՝ հուլիսի 25-ին, ամերիկյան USS Thunderbolt պարեկային նավը մի քանի նախազգուշացնող կրակ էր արձակել իրենից 137մ հեռավորության վրա գտնվող Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) նավի ուղղությամբ։

ԱՄՆ և Իրանի ռազմածովային ուժերի միջև նմանատիպ միջադեպեր հաճախ են գրանցվում։

Այս խորագրի վերջին նյութերը