Աշխարհ

31.07.2017 23:18


Քննարկվել են Ադրբեջան-Իսրայել ռազմարդյունաբերական համագործակցության հարցեր

Քննարկվել են Ադրբեջան-Իսրայել ռազմարդյունաբերական համագործակցության հարցեր

Հուլիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունում ընդունել են Իսրայելի ՊՆ միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ Միշել Բեն Բարուխի գլխավորած պատվիրակությանը: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարության կայքը:

Կողմերը քննարկել են ռազմարդյունաբերության ոլորտում Ադրբեջանի և Իսրայելի միջև համագործակցության վերաբերյալ հարցեր: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Հանդիպման մասին տեղեկություններ չկան նաև Իսրայելի համապատասխան գերատեսչության կայքում:

Հիշեցնենք, որ Իսրայելի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքից զատ կողմերը համագործակցում են նաև ԱԹՍ-ների համատեղ արտադրության շրջանակներում: 2011 թվականից Ադրբեջանում իսրայելական Aerostar և Orbiter անօդաչու սրքերի հավաքմամբ է զբաղվում ադրբեջանա-իսրայելական համատեղ Azad Systems ընկերությունը:

Ինչ վերաբերում է զենքի վաճառքին, ապա, ըստ SIPRI-ի, 2012-2016 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը Իսրայելից գնել է 4,1 մլրդ ԱՄՆ դոլարի սպառազինություն: Այդ ցուցանիշը Իրսայելի ընդհանուր ռազմական արտադրանքի արտահանման 13%-ն է:

Այս խորագրի վերջին նյութերը