Թուրքիայի Բոդրում շրջանում 4.3 և 4 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել
Թուրքիայի աղետների և արտակարգ դրության վարչության հրապարակած տեղեկության համաձայն՝ հուլիսի 30-ին տեղական ժամանակով 10:15 Բոդրում շրջանում երկրաշարժ է գրանցվել:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Sabah» թերթի պաշտոնակայքը: Բոդրումի մերձակայքում զգացված ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 6.72 կմ խորության վրա, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.3 մագնիտուդ:
Նույն օրը՝ ժամը 13:56-ին դարձյալ Բոդրումում տեղի է ունեցել 4 մագնիտուդ ուժգնությամբ նոր ցնցում: Ցնցումները զգացվել են Բոդրումի շրջակա տարածքում: Էպիկենտրոնը գտնվել է 5.61 կմ խորության վրա:

Աղբյուրը` Ermenihaber.am