Աշխարհ

31.07.2017 14:15


Բաթումիում առաջին անգամ անցկացվեց տոլմայի փառատոն-մրցույթ

Բաթումիում առաջին անգամ անցկացվեց տոլմայի փառատոն-մրցույթ

Թփով, կաղամբով, սմբուկով, ամառային, հաստ, բարակ․․․ ու այսպես կարելի է դեռ երկար բնութագրել այս ճաշաատեսակը, որը տարբեր ժողովուրդներ վերագրում են իրենց ավանդական խոհանոցին։ Սակայն հաճախ գուցե կարևորվում է ոչ թե նրա ծագումնաբանությունը, այլ, թերեւս, այն հաճելի ու միասնական մթնոլորտը, որը ստեղծվում է այս կերակրի՝ տոլմայի շուրջ։ Այսօր վրացական Աջարիայի ինքնավարության մայրաքաղաք Բաթումիի կենտրոնական՝ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիայի անունը կրող փողոցում վեր խոյացող Սուրբ Քրիստոս Ամենափրկիչ եկեղեցու բակում տոլման կրկին իր շուրջն էր համախմբել ոչ միայն տեղի հայ համայնքին, այլև մյուս համայնքների ներկայացուցիչներին։

Հուլիսի 30-ին առաջին անգամ հենց այստեղ անցկացվեց «Տոլմայի փառատոն-մրցույթ», որին ներկայացվեց 30-ից ավելի տեսակի տոլմա։

Մանրամասները՝ aliq.ge-ում։

Այս խորագրի վերջին նյութերը