Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության անձնակազմը կկրճատվի 755-ով։ Այս մասին հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Այդպիսով, Ռուսաստանում ամերիկյան ներկայացուցչությունների աշխատակիցների թիվը կկազմի այնքան, որքան Ամերիկայում ռուսական ներկայացուցչություններում է՝ 455 մարդ։
ՌԴ նախագահն ընդգծել է, որ Մոսկվան արձագանքել է ռուս-ամերիկյան հարաբերությունների որևէ բանով չհրահրված վատթարացման քայլին։
«Մենք բավական երկար ենք սպասել, որ, հնարավոր է, ինչ-որ բան դեպի լավը փոխվի, հույսեր ունեինք, որ իրավիճակը ինչ-որ կերպ կփոխվի։ Սակայն, ամենայն հավանականությամբ, եթե անգամ փոխվի, ապա՝ ոչ շուտ»,-հավելել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Կրեմլը ամերիկացի գործընկերներին բազմիցս առաջարկել է կարգավորել փոխգործակցությունը կիբերհանցագործությունների պայքարում։
«Փոխանակ կառուցողական աշխատել սկսելը, մենք միայն անհիմն մեղադրանքներ ենք լսում Միացյալ Նահանգների ներքին գործերին միջամտելու մասին»,-հայտարարել է Պուտինը։
Պուտին. «Ամերիկացի 755 դիվանագետ կլքի Ռուսաստանը»

7or.am