«Հայկական կրակից» Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ է սպանվել, Ադրբեջանի ՊՍԾ զինծառայող էլ «ինքնասպան է եղել»
Հուլիսի 30-ին «հայկական կողմի արձակած» կրակից մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, լեյտենանտ Էքբերլի Հուսեյն Զաքիր օղլուն (Əkbərli Hüseyn Zakir oğlu): Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը։
Էքբերլի Հուսեյնը Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի Եչարա գյուղի բնակիչ էր՝ ծնված 1993-ին։
***
Մահացել է (ենթադրաբար հուլիսի 21/22-ին) Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) զինծառայող, սերժանտ Հյումբեթով Վյուսալ Նովրուզ օղլուն (Hümbətov Vüsal Novruz oğlu):
Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը։
Զինծառայողի մահվան մասին տեղեկություն տարածվել է միայն այն բանից հետո, երբ հարազատները հուլիսի 28-ին փակել են Բաքու-Ղազախ ավտոճանապարհը՝ պահանջելով, որ հետաքննությամբ պարզեն զինծառայողի մահվան պատճառները։ Նրանց ներկայացրել են, որ զինծառայողը ինքնասպան է եղել, իսկ հարազատները պնդում են, որ սպանել են։
Հյումբեթով Վյուսալը Ադրբեջանի Գերանբոյի շրջանի Նադիրքենդ գյուղի բնակիչ էր, և ծառայում էր Ադրբեջանի ՊՍԾ Լենքորանի զորամասերից մեկում։
Ավելացնենք, որ 2017 թ. հունվարի 1-ից մինչև օրս բաց աղբյուրներից հայտնի է դարձել Ադրբեջանի բանակի 39 մահացած զինծառայողի անուն։ Դրանից բացի հայտնի է դարձել ևս 3 մահացածի անուն, որոնք, հնարավոր է, լինեն Ադրբեջանի Ներքին զորքերից։

Աղբյուրը՝ razm․info