Հակառակորդի կրակոցից ՀՀ ԶՈւ զինծառայող է վիրավորվել
Հուլիսի 28-ին Հայաստանի զինված ուժերի՝ Տավուշի մարզում տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Մայրանյանը (ծնվ․ 1976թ․)։ Այս մասին տեղեկությունը Ռազմինֆոյի հետ զրույցում հաստատել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Վիրավոր զինծառայողը տեղափոխվել է Բերդի զինվորական հոսպիտալ, ապա՝ Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալ։