Կարծիք

30.07.2017 00:22


Գործող իշխանությունը Սասնա ծռերի դատավարությամբ հայտնվել է ծուղակում

Գործող իշխանությունը Սասնա ծռերի դատավարությամբ հայտնվել է ծուղակում

Գործող իշխանությունը Սասնա ծռերի դատավարությամբ հայտնվել է ծուղակում:
Դեռևս Քրիստոսից առաջ 4-րդ դարում Պլատոնն իշխանության հիմնական նպատակն է համարել պետության կայունությունը, իսկ Սոկրատը համարում էր, որ պետությունը պետք է կառավարեն գիտունները:
Միջնադարում նոր թեզ առաջ եկավ` համընդհանուր բարօրությունը:

Գործող իշխանությունը չի ապահովում դրանցից ոչ մեկը:
13-րդ դարում Թոմաս Աքվինացին իր քաղաքական աստվածաբանության մեջ տալիս է լեգիտիմ իշխանության իր պատկերացումները` համապատասխան ցուցիչներով: Այդ ցուցիչներով էլ է վիճակը վատ` Սերժ Սարգսյանի իշխանությունն Աստծոց չի (այսօրվա տերմինալոգիայով՝ օրինական չի), անարդար է և չի ծառայում համընդհանուր բարօրությանը:
Առաջանում է հարց` կարելի՞ է արդյոք զենք բարձրացնել նման իշխանության դեմ, ինչն արել են Սասնա ծռերը:
Իշխանությունն իր սատելիտների միջոցով համոզում է, որ չեն կարող, դրա համար կան օրինական ճանապարհներ: Նույնը պնդում են պաշտոնական ընդդիմությունը` ԵԼՔ-ը, պաշտոնական արևմտամետները, կպնդեն նաև պաշտոնական ռուսամետները, երբ ստանան հրահանգը: Այլ քաղաքական հոսանքներն ոչնչացված են, մնացել են միայն կեղծ գաղափարները` հանրային գիտակցության հետ մանիպուլյացիաներ անելու համար:
Որն է պրոբլեմը` օրինականությունն այն ամենաթույլ փաստարկն է, որին կարող է դիմել իշխող խումբը, որովհետև դրան արդեն հավատացող չկա, չկան նաև այն ինստիտուտները, որոնք կարող են իշխանության և ժողովրդի միջև հաղորդակցության խողովակներ հանդիսանալ: Բոլորին իշխանությունն օգտագործել ու վարկաբեկել է և ամբողջ բեռը դրվել է դատավորների, դատախազների և ոստիկանապետերի ուսերին, որոնք նույնպես վերջնականապես կորցնում են իրենց լեգիտիմությունը: Իսկ առանց հանրային աջակցության՝ նրանք չեն կարող հավերժ շրջել թիկնապահներով, ինչը սկսել են լավ հասկանալ: Սասնա ծռերի դատավորի տանջալից և վախեցած դեմքն ավելին քան խոսուն է:
Սա լուծում չունեցող վիճակ է ոչ միայն իշխանության համար, այլ ամենավտանգավորը` դատավորների, դատախազների և ոստիկանների համար:
Ինչպես վերջերս ասաց ոստիկանապետը` իրենք դեմ հանդիման են հայտնվել ժողովրդի առջև և ստիպված պատասխան են տալիս ուրիշների սխալների համար: Դրանով փորձում է ինքնաարդարանալ ոստիկանների առջև: Նույնը կասեին դատավորներն ու դատախազները, եթե ունենային խարիզմատիկ առաջնորդներ, իսկ մինչ այդ լռում են: Իսկ լռելն ավելի վտանգավոր է, քան արտահայտվելը:
Այդ ինստիտուտները նման վիճակում երկար չեն դիմանա:
Առանց դատելու և պատժելու ոչ մի իշխանություն չի կարող գոյատևել:
Դա վերջի սկիզբն է:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը